ԼՈՅՍ ՏԵՍԱՒ ՍԻԶԱՎԵՏԻ «ՍՈՒՐԲ ԱՄԵՆԱՓՐԿԻՉ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՀՈԳԵՒՈՐ ԹԵՐԹԻ ԱՌԱՋԻՆ ԹԻՒԸ

ԼՈՅՍ ՏԵՍԱՒ ՍԻԶԱՎԵՏԻ «ՍՈՒՐԲ ԱՄԵՆԱՓՐԿԻՉ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՀՈԳԵՒՈՐ ԹԵՐԹԻ ԱՌԱՋԻՆ ԹԻՒԸ

Հայաստանի Հայ Կաթողիկէ թեմի armenianchurchco.com  պաշտօնական կայքէջը կը տեղեկացնէ  թէ «ներքին համեստ ուժերով ծնունդ առած է  համայնքային մէկ այլ հոգեւոր թերթ՝ Սիզավետի «Սուրբ Ամենափրկիչ» հրատարակութիւնը»,   որ կը վայելէ  Առաջնորդ Արհի. Տ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանի եւ Հայկական Կարիտասի հովանաւորութիւնը։  Թերթը կազմելու գործին կը սատարեն սիզավետցիները: Թերթը ունի նաեւ երիտասարդական բաժին, ուր ներկայացուած են երիտասարդներու միասնական գործունէութեան դրուագներ, ինչպէս նաև երիտասարդներու ստեղծագործութիւնները:

Թերթի առաջին թիւին մէջ ներկայացուած է գիւղի հոգեւոր պատմութեան մասին յօդուած՝ սիզավետցիներուն յիշեցնելու համար իրենց հոգևոր արմատները:

«Ուրախ եմ, որ Սիզավետ համայնքի համար եւս ստեղծուեց մի հնարաւորութիւն՝ բոլորին հասցնելու Եկեղեցու խօսքը, մանաւանդ, նրանց, ովքեր առաւել մեկուսացուած են հոգևոր կեանքից և միասնական աղօթքներից: Այս թերթի նպատակը մարդկանց մեր հոգևոր ջերմեռանդութեան կայծ գցելն ու բորբոքելն է՝ Աստծոյ կամքով և համայնքի նուիրեալ հաւատացեալների, գործունեայ երիտասարդների օգնութեամբ, ըստ Տիրոջ խօսքի» նշած է Սիզավետի հոգեւոր Հովիւ Տ. Յովսէփ քհն. Գալստեանը թերթի ներկայացման առթիւ։

Թերթի ելեկտրոնային տարբերակը` 

https://armenianchurchco.com/wp-content/uploads/2020/07/%D5%8D%D5%B8%D6%82%D6%80%D5%A2-%D4%B1%D5%B4%D5%A5%D5%B6%D5%A1%D6%83%D6%80%D5%AF%D5%AB%D5%B9-%D4%B1.pdf

Վատիկան Նիուզ