Time to Analyze հարթակը զեկոյց ներկայացուցած է ամբողջ աշխարհի մէջ հայերու թիւի մասին: Ըստ «Գանձասար»ի՝ թիւերը տրամադրած են աշխարհի բազմաթիւ երկիրներու մէջ գործող հայկական համայնքային կարեւորագոյն կառոյցները, կուսակցութիւնները, լոպպիստական կազմակերպութիւնները, Սփյուռքի մէջ գործող առաջնորդարանները, որոշ պարագաներուն՝ նաեւ գաղթականներու ծառայութեան գրասենեակները:
Ստորեւ սոյն զեկոյցի արդիւնքները՝
Աբխազիա-48.000, Ալպանիա-470, ԱՄՆ-1.540.000, Արաբական Միացեալ Էմիրութիւններ-3.000, Արժանթին-128.000, Աւստրիա-3.000, Աւստրալիա-85.000, Պելառուս-35.000, Պելճիքա-11.000, Պոլիւիա-50, Պրազիլիա-47.000, Պուլկարիա-8.000, Գերմանիա-47.000, Դանիա-2.500, Եգիպտոս-4.500, Թուրքմենիստան-30.000, Թուրքիա-70.000, Իսրայէլ-6.000, Իրաք-10.000, Իրան-240.000, Սպանիա-8.000, Իտալիա-4.000, Լատվիա-3.000, Լեհաստան-45.000, Լիբանան-130.000, Լիտվիա-2.100, Քանատա-57.000, Քաթար-1.800, Կիպրոս-4.000, Քոլումպիա-500, Հունգարիա-35.000, Հնդկաստան-600, Յունաստան-25.000, Ղազախստան-25.000, Մալթա-350, Մեքսիկա-500, Մեծն Բրիտանիա-11.000, Նորվեկիա-2.500, Հոլանտա-7.000, Զուիցերիա-7.000, Շուէտ-9.000, Չինաստան-200, Չեխիա-15.000, Չիլի-700, Ռուսաստան-1.980.000, Ռումանիա-2.000, Սուրիա՝ մինչեւ պատերազմը-120.000, Վենեզուելա-3.000, Վրաստան-249.000, (Ջավախքի մէջ միայն՝ 110.000), Տաճիկիստան-6.000, Ուզբեկիստան-70.000, Ուքրանիա-100.000, Ուրուկուայ-20.000, Քուէյթ-12.000, Ֆրանսա-700.000։
Ընդհանուր առմամբ, ըստ կայքի, աշխարհի մէջ կ՛ապրին 10.297.770 հայ, որոնց 8.140.500-ը կ՛ապրի Հայաստանի և Արցախի սահմաններէն դուրս: Հայկական ամենախոշոր համայնքները կը գտնուին Միացեալ Նահանգներու , Ռուսաստանի, Ֆրանսայի, Իրանի, Սուրիոյ, Լիբանանի եւ Արժանթինի մէջ: Time to Analyze հարթակը առանձին ներկայացուցած է նաեւ հայկական նշանաւոր կենտրոններու հայ բնակչութեան թիւերը:
Լոս Անճելըս (Քալիֆորնիա)՝ 980.000, Մոսկուա (Ռուսաստան)՝ 400.000, Կրասնոտարի եւ Ստավրոպոլի երկրամասեր՝ 900.000, Ռոստովի մարզ (Ռուսաստան)՝ 200.000, Պէյրութ (Լիբանան)՝ 100.000, Փարիզ (Ֆրանսա)՝ 95.000, Մարսէյ (Ֆրանսա)՝ 94.000, Կլենտէյլ (Քալիֆորնիա)՝ 85.000, Պուենոս Այրէս (Արժանթին)՝ 81.000, Պոսթըն (Մասաչուսեց)՝ 75.000, Թեհրան (Իրան)՝ 70.000, Լիոն (Ֆրանսա)՝ 68.000, Հալէպ (Սուրիա) մինչեւ պատերազմը՝ 50․000։