ԱՍՈՂԻԿ
Ես այսօր եկել պատկերիդ առջեւ
Տխրագին կանգնել ու միտք եմ անում.
Արդեօք տեսնո՞ւմ ես, օ՜, Աստուածամայր,
Թէ ես ինչպէս եմ սիրով պաղատում։
Ո՛չ նրա համար, որ ինձ շնորհես,
Ինչ ես եմ ուզում իմ կեանքի համար,
Ո՛չ նրա համար, որ դու չներես
Իմ չար թշնամուն վշտոտ, դառնահար։
Այլ եկել եմ լո՛կ հայցելու քեզնից,
Որ դու ուղարկես աշխարհի մարդկանց,
Համերաշխութեան մի փոքրիկ հատիկ,
Պարզատեսութեան մի նշխար անանց։
Որ մարդիկ ժպտան իրարու բարի,
Ու քո հաւատքով ողջունեն իրար,
Որ երբեք կեանքում ոչ ոք չտխրի.
Ու էլ ոչ մի մայր չապրի՛ վշտահար։
1986, Փարիզ