«Ռադիո Մարիամ»

«Ռադիո Մարիամ»

«Ռադիո Մարիա»ն տարբեր երկրներում գործող ռադիոկայանների ընտանիք է, որը հիմնադրուել է Իտալիայում եւ աշխատում է Հռոմի Պապի հովանաւորութեամբ: 65 երկրում Ռադիո Մարիան ունի շուրջօրեայ եթեր, եւս 17 երկրում նախապատրաստական աշխատանքներ են տարւում:

2011 թուականից «Ռադիո Մարիա» համաշխարհային ընտանիքի անդամ դարձաւ նաեւ Հայաստանը: Մեր շուրջօրեայ եթերին կարող էք միանալ՝ այցելելով www.radiomariam.am կայք:

R2«Ռադիո Մարիամ»ի նպատակն է հայութեանը համախմբել հայկական արժէքների ու Հայաստանի շուրջ, Աստծոյ խօսքը հասանելի դարձնել աշխարհի բոլոր անկիւններում ապրող հայերին: Հաղորդումների 30 տոկոսը հոգեւոր է, 30 տոկոսը՝ մշակութային, 30 տոկոսը՝ սոցիալական, 10 տոկոսը՝ աղօթք: Մեր եթերում կարող էք լսել Սուրբ Պատարագ, Սուրբ հաղորդութեան երկրպագութիւն, աղօթքներ տարբեր նպատակների համար, սրբերի կեանքի մասին պատմող յօդուածներ, լուրեր հոգեւոր աշխարհից, ընթերցումներ, մեկնութիւններ, քարոզներ, հոգեւոր երաժշտութիւն:

R3«Ռադիո Մարիամ»ը վերականգնեց նաեւ ռադիոբեմադրութեան աւանդոյթը: Գիւմրիի Դրամատիկական թատրոնի վաստակաւոր դերասանների օգնութեամբ պատրաստւում են ռադիոներկայացումներ: Շաբաթը երկու օր եթեր է հեռարձակւում «Շիրակ աշխարհի ոգին» ռադիոսերիալը: Պատրաստուել եւ հեռարձակուել է արդեն 120 սերիա: Մեր եթերից կարող էք լսել նաեւ դասական ստեղծագործութիւններ մեծանուն դերասանների մատուցմամբ՝ Խորէն Աբրահամեան, Մհեր Մկրտչեան, Գուրգեն Ջանիբեկեան, Սոս Սարգսեան եւ այլք: Հրաւիրւում են տարբեր մասնագէտներ, ովքեր խօսում են իրենց փորձառութեան մասին, մասնագիտական խորհուրդներ տալիս, պատասխանում ունկնդիրների հարցերին:

R4Առաջիկայում «Ռադիո Մարիամ»ը հանդէս կգայ ոչ միայն նոր հաղորդումներով, արձակ եւ չափածոյ ստեղծագործութիւնների մրցոյթներով, այլ նաեւ հնարաւորութիւն կտայ ուղիղ եթերում զրուցելու աշխարհի տարբեր երկրներում ապրող հայերի հետ, տարբեր մասնագէտներ իրենց աշխատասենեակներից կը կարողանան ուղիղ կապի միջոցով պատասխանել մեր ունկնդիրների հարցերին: Հաղորդաշարը կամուրջ է դառնալու հայրենիքի եւ արտերկրում ապրող հայերի միջեւ: 

Մեր եթերից խօսել եւ ձեր փորձառութիւնը փոխանցել կարող էք իւրաքանչիւրդ: Ձեր հարցերով, ձեր քննարկումներով դարձէք «Ռադիո Մարիամ» ընտանիքի անդամը: Ռադիոն կարիք ունի նաեւ անձերի, ովքեր եթերից տարբեր թեմաներով դասախօսութիւններ կը կարդան:

R5Ռադիո Մարիա համաշխարհային ընտանիքը 65 երկրում աշխատում է կամաւորների օգնութեամբ ու ջանքերով: «Ռադիո Մարիամ»ը եւս ունի կամաւորների բանակ. երիտասարդներ, ովքեր պատրաստում են հաղորդումներ, ընթերցում յօդուածներ: Մենք հրաւիրում ենք բոլոր ցանկացողներին՝ կամաւորական սկզբունքներով աջակցելու եւ նպաստելու «Ռադիո Մարիամ»ի զարգացմանը:

R6«Ռադիո Մարիամ»ը շահոյթ չի հետապնդում, աշխատում է առանց գովազդի եւ հովանաւորների: Ամբողջ աշխարհում «Ռադիո Մարիա» համաշխարհային ընտանիքն օգնում է հիմնադրման աշխատանքներին, ապահովում տեխնիկայով, իսկ հետագայ գործունեութիւնն արդէն ռադիոն պէտք է ապահովի ինքնուրոյն՝ ունկնդիրների փոքրիկ ներդրումներով: Իւրաքանչիւր նուիրատուութիւն կարեւոր է ռադիոյի համար եւ կը նպաստի նորանոր ծրագրերի ստեղծմանը:

«Ռադիո Մարիամ»ը ձեր եւ ձեր ընտանիքի բարեկամն է:

Միացէք մեզ՝ միասին կառուցելու <<Գեղեցիկ Մի Բան Աստծոյ Փառքի Համար>>:

 

Լ.Թ.